«Երկիր», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 168(509), շաբաթ
Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան պնդել է իր վճռականությունը՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ապահովման համար լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու հարցում: Հայտարարությունը տարածել է նախագահի գրասենյակը՝ վարչապետ Չիլլերի և մի շարք նախարարների հետ Դեմիրելի հանդիպումից հետո: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում հայերի առաջխաղացման հարցը, ընդորում չի նշվել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է կուտակել հայ-թուրքական սահմանագծում և դրանք բերել թիվ 1 ռազմական պատրաստականության:
«Հայլուր»