«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի
1993թ. օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակը դադարեցնելու մասին: Համաձայնագրի կնքմանը նախորդած բանակցությունների մի քանի օրերի ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատները՝ հետ մղելով ադրբեջանական կազմավորումների գրոհները, հակահարվածներ են հասցրել Կուբաթլիի շրջանում: Մեծ նշանակություն տալով կնքված համաձայնագրին և հաշվի առնելով կայուն խաղաղության հաստատման նպատակով նախատեսվող երկխոսության հեռանկարները, ՀՀ ղեկավարությունը կոչ է անում ԼՂՀ ղեկավարությանը՝ որպես բարի կամքի դրսևորում, անհապաղ հետ քաշել իր առաջատար ջոկատները ավելի վաղ ձևավորված անջատման գիծ, ամենախիստ միջոցներ կիրառելով համաձայնագիրը խախտողների նկատմամբ:
1 սեպտեմբերի, 1993թ., ք. Երևան