Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ
Օգոստոսի 19-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի պարտականություններն իրականացնող Հեյդար Ալիևի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան երկխոսության կարևորությունը, այդ շփումների ամրապնդման անհրաժեշտությունը, պատերազմական գործողությունների սաստկացման, մանավանդ ռազմական օդուժի օգտագործման անթույլատրելիությունը:
Նշվել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, որը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:
Արմենպրես