November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի խորհրդակցությանը

ԼՂՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի խորհրդակցությանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 11 օգոստոսի, 1993թ., թիվ 158(762), չորեքշաբթի

Լուրջ տատանումներից հետո ԼՂՀ իշխանությունները որոշեցին իրենց պատվիրակությունը ուղարկել Հռոմ՝ ԵԱՀԽ-ի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը:

ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով այդ որոշման ընդունման վրա ներգործել են միջազգային հանրության, առաջին հերթին Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղված կոչերը՝ ԵԱՀԽ շրջանակներում շարունակել իր մասնակցությունը խաղաղարար գործընթացին:

Մինչդեռ, ինչպես ընդգծեց Ռ. Քոչարյանը, մինչև այժմ Մինսկի խմբի և ոչ մի փաստաթղթում արտացոլում չեն գտել ԼՂՀ կողմից արված առաջարկությունները, ինչը ղարաբաղցիների մասնակցությունը այդ բանակցություններին դարձնում է պարզապես անիմաստ:

Ղարաբաղի հակամարտության գոտում երկարաժամկետ խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի կարծիքով, կլիներ միջազգային հանրության ակտիվ աջակցությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև սկսված ուղղակի երկկողմ բանակցություններին, որոնք կարող էին դառնալ Մինսկի խաղաղարար գործընթացի բաղկացուցիչ մասը:

Ցավոք, մի շարք սուբյեկտիվ պատճառներով, երկկողմ կոնտակտները անհրաժեշտ մակարդակով չպաշտպանվեցին ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից, որը, ըստ ՊՊԿ-ի նախագահի, միայն հեռացնում է խաղաղարար գործընթացը:

Դրա հետևանքով, ադրբեջանական կողմը, հրաժարվելով երկխոսությունից, դարձյալ կանգնել է ղարաբաղյան հիմնահարցը ուժային դիրքերից լուծելու ճանապարհին, այս անգամ արդեն քաջալերված այն ճնշումից, որ ԼՂՀ-ի վրա գործադրում են ԵԱՀԽ-ն ու ՄԱԿ-ը:

ԵԱՀԽ-ի դիրքորոշումը, որն ուղղված է այդ կազմակերպության անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ի վնաս իր անկախության համար պայքարող ժողովրդի շահերի, նշել է Ռ. Քոչարյանը, հարուցում է ղարաբաղցիների հիմնավոր անհանգստությունը:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives