«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)
Մարտի 15-ին ժամը 15.59-ին Իրանի մեկ ինքնաթիռ Ֆիզուլու շրջանի Մահմուդլու գյուղի տարածքում խախտել է Ադրբեջանի օդային սահմանը։ Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի վարչությունում «Ազերթաջի» թղթակցին հայտնել են, որ վերջին մեկ ամսում սա երկրորդ դեպքն է։ Մինչ այդ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող երեք ինքնաթիռ խախտել էին Ադրբեջանի պետական սահմանը Բեյլագանի շրջանում։ Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է տարվում։