«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)
«Գորիս» լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ մարտի 18-ի վաղ առավոտից Կուբաթլիի ռազմական հենակետերից տանկերից եւ հրետանուց ուժգին հրետակոծություն է սկսվել Շուռնուխ–Կատարի ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17-ի դրությամբ հրետակոծությունը շարունակվում է Գորիսի շրջանի սահմանամերձ մյուս բնակավայրերում մարտական գործողություններ չեն գրանցվել։ Ըստ նախնական տվյալների, հայկական կողմից տուժածներ չկան։ Լաչինի միջանցքի գոտում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Մայրուղին գործում է անխափան: