November 27, 2024

Թուրքիան հավատարիմ է մնում իրեն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)

Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված շուրջ 300 տոննա սննդամթերքի մարդասիրական օգնությունը Հայաստան տեղափոխող մի գնացք Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու համար թուրքական համապատասխան ծառայությունների կողմից վերջին ստուգումներն է անցնում Թուրքիայի եւ Հայաստանի սահմանագլխին։ Քանի որ Ֆրանսիան մտադիր էր մարդասիրական օգնության կարգով Հայաստան ուղարկել 600 տոննա սննդամթերք, ինչպես մեզ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա, դեռեւս մեկ ամիս առաջ Ֆրանսիայի կառավարությունը Թուրքիայի կառավարության հետ համաձայնություն էր ձեռք բերել Թուրքիայում եւս 300 տոննա սննդամթերք գնելու եւ օգնության ֆրանսիական խմբաքանակը բերող գնացքի հետ այն եւս Հայաստան առաքելու շուրջ։ Սակայն թուրքական իշխանությունները վերջերս անհասկանալի պատճառով խախտելով արդեն ձեռք բերված համաձայնությունը՝ մերժել են Հայաստան ուղարկելու նպատակով 300 տոննա սննդամթերք գնելու Ֆրանսիայի առաջարկը։ Մեկնարանելով թուրքական իշխանությունների այդ հերթական քայլը, որ առնվազն տարօրինակ է համարում Թուրքիայի նմանօրինակ կեցվածքը։

Մեր կողմից նշենք, որ դա այնքան էլ տարօրինակ համարել չի կարելի, եթե նկատի ունենանք, որ Թուրքիան վերջերս մասնագիտություն է դարձրել իր տարածքով Հայաստան եկող բեռների մանրակրկիտ ու ստորացուցիչ ստուգումները, որոնք երբեմն ձգձգվում են ամիսներ եւ շատ դեպքերում պատճառ դառնում ուղարկվող մարդասիրական օգնության որակական հատկանիշների կորստի: Միաժամանակ, նույնիսկ մանկական սնունդը կամ ադրբեջանական հրոսակից մազապուրծ փախստականի հհամար նախատեսված ծածկոցը կարող է հայտարարվել ռազմավարական ապրանք եւ արգելվել…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives