«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)
Ինչպես ՌԻԱ-ի թղթակցին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, ռուսական զորքերը Աբխազիայում վերջին օրերին սրված մարտական գործողություններին չեն մասնակցում։ Նրանց հրաման է տրվել «չեզոքություն պահպանել»։ Սակայն տագնապի գոտում գտնվող ռուսական զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստության՝ հնարավոր սադրիչ զործողությունները ետ մղելու համար։