November 27, 2024

Թուրքական դիվանագիտությունը իրեն կորցրել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին հղած իր փետրվարի 23-ի նամակում երկրում Թուրքիայի դեսպան Նուզհհեթ Կանդեմիրը իր վրդովմոնքն է արտահայտում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը դիմել է Ադրբեջանին ռազմական, տնտեսական եւ դիվանագիտական օգնություն ցուցաբերած Թուրքիայի կառավարությանը՝ «չեզոք դիրք գրավել եւ աջակցել ճգնաժամի խաղաղ կարգավորման գործին»։

Նա նշում է, որ իրականությանը չի համապատասխանում եւ անհիմն է Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու փաստը։

«Թուրքիան ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող հակամարտության մեջ։ Ավելին՝ հակամարտության հենց սկգրից մենք արել ենք հնարավոր ամեն ինչ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար…», – նշվում է նամակում։ «Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բարեկամական է եղել: Մենք միշտ համագործակցելու մեր պատրաստակամությունն ենք հայտնել: Մենք առաջիններից մեկը ճանաչեցինք Հայաստանի անկախությունը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մեր պատրաստակամությունը հայտնեցին: Այս նկատառումներով ողջունեցինք Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության նախագծին, որը թուրքական ձեռնարկում է եւ նպատակ ունի տարածաշրջանում փոխըմբռնում եւ համագործակցութ յուն հաստատել։ Մենք անտարբեր չենք Հայաստանի բնակչության զրկանքների հանդեպ եւ փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերել այս ուղղությամբ։ Մյուս կողմից, ադրբեջանցիները նույնպես տուժում են արյունալի ազգամիջյան պատերազմից եւ Հայաստանի՝ շարունակվող տնտեսական շրջափակումից։ Հանուն արդարության անհրաժեշտ է միեւնույն մարդասիրական մոտեցումը ցուցաբերել երկու կողմերին, քանզի մարդասիրական մտահոգությունները ընտրովի լինել չեն կարող»,– իր նամակն է եզրափակում Կանդեմիրը։

Այնուհետեւ նա Թուրքիայի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության մի ամբողջ ցուցակ է մեջբերում, ուր մասնավորապես նշվում է.

– Շարունակվում է կանոնավոր ուղեւորատար եւ բեռնատար գնացքների երթեւեկը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

– «Աէրոֆլոտի» Ստամբուլ-Երեւան չարտերային թռիչքներ են կազմակերպվում:

– Երեւան-Հալեպ կանոնավոր ավտոբուսային երթուղիներ են գործում, որոնք անցնում են Թուրքիայի տարածքով:

– Հայաստանի քաղաքացիները Թուրքիա ազատ մուտք գործելու իրավունք ունեն:

Ապա նշում է Թուրքիայի՝ վերջն երկու տարիների ընթացքում «Հայաստանին» ցուցաբերած մարդասիրական օգնությունը», որն իր մեջ ներառում է այն, որ հենց Թուրքիայի տարածքով են Հայաստան մտել մարդասիրական օգնության ամենատարբեր բեռներ Շվեդիայից, Եվրոհամայնքից, Սիրիայից, Ֆրանսիայից։

Սակայն շատ չանցած՝ ընդամենը երկու օր հետո, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հերքում է իր երկրի բարձրաստիճան դիվանագետի ներկայացրած փաստարկները։ BBC ռադիոընկերության փետրվարի 25–ի հաջորդ հաղորդագրության համաձայն, Դեմիրելը հաստատել է, որ Թուրքիան «Հայաստանին ոչ մի օգնություն չի ցուցաբերել»։ Ավելի վաղ՝ փետրվարի 20-ին նույն BBC-ն հաղորդել է, որ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Ֆիլիզ Դինքմենը փետրվարի 17-ին հայտարարել է, որ «Թուրքիան Հայաստանին ոչ մի օգնության չի ցուցաբերել եւ որ Հայաստանին հասցեագրված օգնությունը Թուրքիայի ցամաքային եւ օդային տարածքներով չի անցնում։

Մինչ այդ ավելի կտրուկ արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը. «Անհրաշեշտ է հայերին վախեցնել Ղարաբաղով… Մենք չպետք է երկմտենք վախեցնել, քանի որ աշխարհն այս լեզուն է ընկալում», – դեռեւս 1992-ի մարտի 5-ին հայտարարել է նա:

Ահա այսպես: Պարզվում է, որ նույնիսկ թուրքական դիվանագիտությունն է կաղում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives