November 27, 2024

Թշնամու գրոհը հետ է մղվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)

Դիրքային մարտեր սահմաններում

Մարտի 16-ի լույս 17–գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները հրթիռակոծել ու հրետակոծել են Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը։ Ինքնապաշտպանական մարտերում զոհվել է մեկ ազատամարտիկ։ Հակառակորդն ունեցել է անհամեմատ մեծ կորուստներ։ Գնդակոծվել է նաեւ Էդիլլու գյուղը. տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Երեկ, հայկական զորամիավորումների հակահարվածների տակ, հակառակորդը շարունակում էր համառ գրոհը Մատաղիս գյուղի ուղղությամբ։

Երեկ, ժամը 17.30-ին Աղդամի տարածքից ուժգին հրետակոծվել է Ստեփանակերտը։ Կան ավերածություններ։

Մարտի 16-ին, ժամը 16-18-ի սահմաններում գնդակոծվել են Տավուշի շրջանի Այգեպար գյուղի մոտ գտնվող ինքնապաշտպանական դիրքերը։ Հայկական կողմը կորուստներ չի կրել։

Ժամը 14.30-ից մինչեւ 16-ը գնդակոծվել են Կրասնոսելսի շրջանի Վահան գյուղի մոտակայքի ինքնապաշտպանական դիրքերը։ Երկու դեպքում էլ բացվել է պատասխան կրակ։

Գնդակոծության են ենթարկվել նաեւ Արարատի շրջանի Երասխ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը։

Հայաստանում ԱՄՆ-ի զինվորական ներկայացուցիչ մայոր Դոն Դելեոնը ՀՀ գլխավոր սահմանային կոմիսար Գ. Գրիգորյանի հետ այցելել է Արարատի շրջան՝ սահմանային գոտու իրավիճակին ծանոթանալու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives