«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
Պատերազմի ալիքը Արցախի բռնազավթված տարածքներից տեղահան արեց մեր հազարավոր հայրենակիցների։ Այս մի ափ հողը նորից դարձավ փրկության ափ, ուր ցուրտ էր, մութ էր ու կիսաքաղց, բայց երեխաները նկուղներում կուչ չէին գալիս, հրետակոծության սարսափ չկար նրանց աչքերում։ Հիմա նրանք վերադառնում են Արցախ։ Վերադարձը հնարավոր եղավ միայն հայ զինվորի բազկի ուժով, որ հաջողությամբ մաքրում է Արցախ-հայրենիքը թրքահոտ գարշանքից։
Սախարովի հրապարակը դարձել է Արցախ վերադարձողների հավաքատեղի, որտեղից բռնագաղթածները վերադառնում են իրենց ազատագրված օջախները։ Աստված այսուհետ ապահովություն տա նրանց, իսկ հայ զինվորին՝ առավել զորություն։