«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում մեծ անհանգստությամբ ընդունվեց Ռուսաստանին ՄԱԿ-ից նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող հակամարտությունների կարգավորման մանդատ ստանալու փորձը»։ Հայտարարության հեղինակների կարծիքով, ՄԱԿ-ի նման քայլը կարող է հասցնել նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ռազմական գերակայությանը, ինչը հակասում է Ռուսաստանի եւ մյուս ինքնիշխան պետությունների միջեւ հաստատված իրավահավասար հարաբերություններին։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այն կարծիքին է, որ նախկին միութենական հանրապետությունների, այդ թվում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող հակամարտությունը կարող է լուծվել այնպիսի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են ԵԱՀԽ-ը եւ ՄԱԿ-ը։ Եվ միայն միանալով այդ նախաձեռնություններին՝ Ռուսաստանն ավելի արդյունավետ կդարձներ գործադրվող ջանքերը։
«Հայլուր»