November 27, 2024

Հայկական գումարտակը վրդովեցնում է Վրաստանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

Ինչպես վրացական հեռուս­տատեսությամբ մարտի 15-ին հայտարարել է Սուխումում գտն­վող Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ Թամազ Նադարվիշվիլին, հայկական գու­մարտակի ստեղծման վերաբերյալ հաղորդագրությունը համընդհա­նուր վրդովմունք է առաջ բերել Սուխումում։ Ըստ իրեն հասած տեղեկությունների, վրաց ազգաբնակչությունը, որն ապրում է Վլադիսլավ Արձինբայի զորքերի կողմից վերահսկվող Աբխազիայի շրջաններում, ողբերգական վի­ճակում է. աբխազները արգելում են նրանց խոսել վրացերեն, հր­դեհված են վրացական դպրոցնե­րը։ Թ. Նադարվիշվիլին միաբանության կոչ է ուղղել վրաց ժո­ղովրդին ՝ Վրաստանի համար այդ դժվարին շրջանում։

Մարշալ Բաղրամյանի ան­վան գումարտակը ստեղծվել է Գուդաուտայի շրջանում՝ տեղի հայերից։ Գումարտակի հրամա­նատարությունը ծրագրել է Վլա­դիսլավ Արձինբայի զորքերի կազ­մում մասնակցել Վրաստանի դեմ ուղղված ռազմական գործողութ­յուններին։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives