«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ
ԼՂՀ նախարարների խորհրդի որոշմամբ հանրապետության կառավարության կազմում ստեղծվեց արտաքին գործերի նախարարություն: Առաջին արտգործնախարար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արկադի Ղուկասյանը: