November 27, 2024

Շարունակվում է առաջխաղացումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից, հունիսի 16-ի առավոտվա դրությամբ ազատագրված են Կիչան և Սրխավենդ գյուղերը, որտեղ թշնամին մարտադաշտում թողել է մեծաթիվ սպանվածներ: Ադրբեջանցիների խուճապահար նահանջի ժամանակ ազատամարտիկներին հաջողվել է ոչնչացնել կամ գրավել թշնամու ողջ զրահատեխնիկան և մեծ քանակությամբ զինամթերք: Փաստորեն այդ հատվածում հայերը վերատիրացել են նախկին պաշտպանական դիրքերին:

Շահումյանի շրջանը շարունակում է մնալ թշնամու զինյալ ուժերի հսկողության տակ: Ինքնապաշտպանության ուժերը անցել են պարտիզանական գործողությունների:

Նախիջևանիկ-Դահրազ հատվածում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են: Նախիջևանիկ գյուղի ազատագրման մասին կան հակասական տեղեկություններ:

Չնայած ինքնապաշտպանության ուժերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը, գործի դնելով մեծ թվով զրահատեխնիկա և մարդուժ, հաջողել է հունիսի 16-ի կեսօրից հետո ճեղքել հայկական ինքնապաշտպանության գոտին, գրավել Մարտակերտի շրջանի Չայլու և Թալիշ գյուղերը և շարժվել դեպի Տոնաշեն ու Մատաղիս գյուղերը: Բնակչության մեծ մասը հասցրել է քաշվել անվտանգ գոտի: Ինքնապաշտպանության ուժերը դիրքեր են գրավել գյուղերից դուրս եւ փորձում են դադարեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը դեպի Մարտակերտ, Մարաղա եւ Մարգուշեւան։

Չայլուի անկումով թշնամու առաջ բացվել է ճանապարհը դեպի դաշտային գոտու բոլոր գյուղերը։ Նշենք, որ Ձայլուի բնակչությունը 1989թ. տվյալներով կազմել էր 2.760 մարդ, Թալիշինը՝ 2.171 մարդ։

Նույն օրը Հադրութի շրջանի սահմանից ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ գրոհը մատնվել է անհաջողության։ Շրջանի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ետ մղել թշնամու գրոհը, նրան պատճառելով զգալի վնասներ։ Երկու կողմերի զոհերի եւ վիրավորների մասին ստույգ տեղեկություններ չկան։

Մարտունու շրջանից հաղորդում են, որ Աղդամի շրջանի Գյուլաբլի գյուղի տարածքից հրթիռակոծվել է շրջանի Ավդուռ գյուղը, որի վրա արձակվել են 20 հրթիռներ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Շահումյանի շրջանը շարունակում է մնալ թշնամու զինյալ ուժերի հսկողության տակ։ Ինքնապաշտպանական ուժերը անցել են պարտիզանական գործողությունների։ Ըստ վերջին լուրերի, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ ազատամարտիկները գրավել են պաշտպանական դիրքեր եւ փորձում են կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives