November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վերջին 40 օրվա ընթացքում զոհվել են 29 քաղաքացիներ և վիրավորվել` 71-ը

Վերջին 40 օրվա ընթացքում զոհվել են 29 քաղաքացիներ և վիրավորվել` 71-ը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ բնակավայրերի կանոնավոր հրետակոծությունը լուրջ վնասներ է հասցրել քաղաքացիական բնակչությանը, որն առանց այդ էլ շատ զրկանքներ է կրում շրջափակման հետևանքով, և զգալիորեն հարվածել քայքայման եզրին գտնվող ժողովրդական տնտեսությանը: Պաշտոնական տվյալների համաձայն, տարեսկզբից մինչև փետրվարի 11-ը ընկած ժամանակաշրջանում ԼՂ Հանրապետության գյուղերն ու քաղաքները հրետակոծվել են 108 անգամ, նրանց վրա արձակվել է մոտ 2500 արկ և հրթիռ: Հրետանակոծության հետևանքով զոհվել են 29, և վիրավորվել 71 քաղաքացիներ, մեծամասամբ կանայք և երեխաներ: Վերջին 40 օրվա հրետանակոծության ընթացքում 500 բնակելի տուն վնասվել է, 6-ը` ամբողջությամբ փլվել:

Արկերն ու հրթիռները ընկել են 42 պետական հաստատությունների վրա: Ժողովրդական տնտեսությանը հասցված վնասների հաշվառումները դեռևս չեն ավարտվել, բայց ակնհայտ է, որ դրանք չափազանց մեծ են:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives