November 27, 2024

Հայերեն հաղորդում Բաքվի հեռուստատեսությամբ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Բաքվի հեռուստատեսությամբ, շաբաթ օրերին ժամը 22:45-ին, եթեր է տրվում «Խաբարլար» (Լուրեր) լրատվական ծրագրի հայերեն տարբերակը:

Փետրվարի 8-ի հաղորդման ժամանակ Բաքվի հաղորդավարը վարժ, գրական հայերենով մեղադրել է Ղարաբաղում վայրագություններ անող, նույնիսկ դիակներ այլանդակող հայաստանցի «էմիսարներին»: Հիշեցնելով լրագրողների անձեռնմխելիության մասին միջազգային օրենքը, հաղորդավարն ընդգծել է, որ «չափ ու սահման չճանաչող այդ էմիսարները» չեն խնայում նույնիսկ մարտի դաշտում իրենց մասնագիտական պարտքը կատարող ադրբեջանցի լրագրողներին:

Այս նախաբանից հետո նա շեշտել է, որ այլևս լցվել է ադրբեջանցի ժողովրդի համբերության բաժակը և շուտով վերջ կտրվի Հայաստանից եկած «էմիսարներին»:

Հաղորդման բուն նպատակն, ըստ երեւույթին, այն տեղեկություններն էին, թե իբր «շարունակվում է հայերի զանգվածային գաղթը Ասկերանի եւ Ստեփանակերտի շրջաններից»։ Այնուհետեւ հաղորդավարն իմիջիայլոց հայտնել է, որ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանն իբր հայտարարել է, թե ղարաբաղցի բոլոր հայերը կարող են ապաստանել Ամերիկայում, ուր նրանց կտրվի փախստականի կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր առավելություններով։

Հաղորդման ավարտին եթերը տրամադրվել է, հաղորդավարի ասելով, Մարտակերտի շրջանից փախած Արթուր Թարմազյանին, որը սկսել է խոսել պատերազմի անիմաստության, եոկու կողմերի անիմաստ զոհերի մասին: Այս «ղարաբաղցին» կոչ է արել իր հայրենակիցներին` հայերին ու ադրբեջանցիներին, միասնաբար Ղարաբաղից դուրս քշել Հայաստանից եկած տղաներին։

Նույնիսկ անզեն աչքով այս հաղորդումից պարզ երեւում է, որ սա Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության զինանոցի հերթական սադրանքն է՝ ուղղված դյուրահավատ ու միամիտ մարդկանց, արցախահայության մոտ խուճապ ստեղծելու, ինչպես նաեւ միջազգային հանրության առջեւ արդարանալու եւս մեկ սնանկ փորձ է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives