«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.
Ինչպես արդեն հադորդել ենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը որոշել էր հատուկ հանձնախումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Փետրվարի 12-ին Պրագայից Արցախ մեկնեց 9 հոգուց կազմված դիտորդների խումբը, որը գլխավորում է մարդու իրավունքների պաշտպան Քարել Ֆոն Շվարցենբեգը։ Քննիչ հանձնախումբը տեղում ուսումնասիրելու է իրավիճակը եւ իր գնահատական-եզրակացությունները ներկայացնելու է խորհրդին։