«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113)
Փետրվարի 11-ի գիշերը Շուշիի կողմից գնդակոծվել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքի վրա արձակվել են մեկ տասնյակից ավելի «Ալազան» տիպի հրթիռներ և արկեր: Շարունակվում է Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը: Հիշեցնենք, որ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը առայժմ մնում է «ոչ մեկի հող», որտեղ պարբերաբար կարող են հայտնվել և ադրբեջանցիները և հայերը: