«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով, փետրվարի 12-ը հայտարարվել է «Վերածննդի օր»: Այսուհետեւ հանրապետության բնակչությունը պիտի տոնի այդ օրը որպես խորհրդանիշ 1988 թվականի փետրվարի 12-ին սկսված ազգային ազատագրական շարժման: Չորս տարի առաջ այդ օրը Ղարաբաղի ժողովուրդը իր վճռական Ոչ-ն է ասել Ադրբեջանի լծին: