November 27, 2024

Ինը պետությունների համատեղ հայտարարությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ.

ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի անդամ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունիսի 8-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այս մասին Արմենպրեսի թղթակցին տեղեկացրին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի անդամ երկրների՝ Բելառուսի, Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ԵԱՀԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խորհրդաժողովի նախագահի ներկայացուցչի ղեկավարությամբ և ՄԱԿ-ի քարտուղարության դիտորդների մասնակցությամբ, հունիսի 3-4-ը հանդիպել են Հռոմում և համատեղ մշակել մի առաջարկություն, որի ընդունումը կնպաստի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրագործմանը և բանակցությունների գործընթացին, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ինը պետությունները և ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսի նախագահը կոչ են անում բոլոր կողմերին առանց բացառության և հետաձգելու ընդունել և իրագործել առաջարկությունը»:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives