November 27, 2024

Նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ.

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ, Հռոմ

Մեծարգո նախագահ Ռաֆայելի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է ԵԱՀԽ Մինսկի խմբի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822/1993 բանաձևի իրագործման վերաբերյալ 1993թ. հունիսի 7-ին Ձեր ներկայացրած առաջարկությունը:

Հայաստանը ողջունում է ամրապնդված իրավական հիմքով այս առաջարկությունը իբրև Մինսկի խմբի 9 մասնակից պետությունների առաջարկությամբ ընդունված ԵԱՀԽ փաստաթուղթ. այն բարեփոխվել է մի նախաձեռնության, որի նպատակն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822/1993 բանաձևի (հատկապես՝ շրջափակումների վերացման մասին կետի) իրագործումը: Հայաստանը նաև գնահատում է «Ռազմական գործողությունների դադարեցման» հավելյալ պարզաբանումներն ու երաշխիքները, որ պատասխանն են այս ընթացքում Հայաստանի հայտնած մտահոգություններին:

Հայաստանն այս նախաձեռնությունը համարում է առայժմ լավագույն հնարավորությունը՝ արյունահեղության ու տարածաշրջանի անկայունությանը վերջ դնելու, տարածաշրջանի ժողովուրդներին բնականոն կենսապայմաններ ընձեռելու և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման արդյունավետ բանակցությունների մթնոլորտ ապահովելու գործում:

Հետևաբար, Հայաստանի կառավարությունն ընդունում է այս առաջարկությունը, և պատրաստ է իրականացնելու այն կետերը, որոնք իրեն են վերբերում: Հայաստանը կոչ է անում նույն կերպ վարվել հակամարտության գլխավոր կողմերին՝ Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին:

Հայաստանի կառավարությունը վստահ է, որ այս առաջարկությանը հակամարտության կողմերի համաձայնությունից անմիջապես հետո Մինսկի խմբի նախագահությունն ու մասնակից պետությունները կձեռնարկեն հետևյալ բոլոր քայլերը, որ ի զորու կլինեն ամրապնդելու ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղության գործընթացը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երախտապարտ է Մինսկի խմբի իտալական նախագահությանն այն շարունակական ջանքերի համար, որ նա գործադրում է՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման:

Հարգանքով՝ Վահան Փափազյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives