Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120
ԹԻՖԼԻՍ, 22 հունիսի. — Ստացված տեղեկությունների համաձայն, թուրքաց իշխանությունները կոչով առաջարկել են մահմեդականներին՝ հանձնել զենքերը երեք օրվա ընթացքում: Կատարվում են մասնավոր խուզարկություններ զենքերը խլելու համար: Արգելված է ալյուր արտահանել Գանձակի նահանգից, վագոնների մեջ կատարվում են խուզարկություններ: Կայացավ նահանգական կոմիսար Զիաթխանովի նախագահությամբ խորհրդակցություն Գանձակի մեջ՝ պարենավորման հարցի առիթով: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև թուրքաց ինտենդանտը: Սահմանված են գներ թուրք զորքերի համար գրաված մթերքների վրա: Գները շատ ցածր են: Քաղաքագլուխ Ալիևը բողոք հայտնեց գները առանց գյուղացիների ներկայացուցիչների սահմանելու դեմ: Այժմ գրավվում է 200 հազար փութ հացահատիկ թուրք զորքերի համար: