Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250
Բաղդադ, Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին
Նոյեմբերի 17-ին կովկասյան ճակատի թուրքաց բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից ես ստացա զինադադարի առաջարկություն:
Ի նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և մեր ավստրո-գերմանական ճակատում արդեն սկսված զինադադարի բանակցությունները, ես՝ Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ՝ գտա, որ ժամանակն է ընդառաջ գնալ թուրքաց հրամանատարության առաջարկին, և նրան առաջարկեցի ժամանակավորապես ընդհատել ռազմական գործողությունները կովկասյան ամբողջ ճակատում, անխախտ պայման դնելով՝ չկատարել ռազմագիտական որևէ տեղափոխություն, որ կարող է վնասել անգլիական զորքերին, և մնալով այժմ բռնած դիրքերում, սպասել զինադադարի պայմանները մշակելուն: Այս բանը վճռելով, ես անխախտ որոշել եմ զինադադարի պայմանները մշակելու ժամանակ պաշտպանել ձեր քաջարի բանակի շահերը և միջոցներ ձեռք առնել, որ ձեր դեմ եղած թուրքական զորքերը չուժեղացվեն ի հաշիվ կովկասյան ճակատում կռվողների:
Այդ մասին ես իմ պարտքն եմ համարում հայտնել Ձեր գիտության:
Կովկասյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար՝ Պրժևալսկի
Կովկասյան շտաբի պետ՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի