«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)
Երեկ, «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը վճռականորեն հերքել է ադրբեջանական քարոզչության տարածած լուրերը, թե իբր Քելբաջարի վրա գրոհը ձեռնարկվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ «Քելբաջարի շրջանում տեղակայված կրակակետերի ոչնչացման գործողություններին բացառապես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն են մասնակցում»,– ընդգծել է նա։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Բաքվի տարածած լուրերը մի նպատակ են հետապնդում՝ Հայաստանը ներկայացնել նվաճողի դերում եւ դրանով էլ արդարացնել յոթմիլիոնանոց Ադրբեջանի կանոնավոր բանակի ձախողումները 200 հազարանոց ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի դեմ մղվող մարտերում։