«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Բավականին ժամանակ է, ինչ Աբխազիայի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանները սաստիկ ռմբակոծությունների են ենթարկվում։ Վրաստանի եւ Աբխագիայի հրամանատարությունը բազմիցս նման գործողությունները դադարեցնելու կոչ է արվել։ Սակայն գնդակոծումները, հատկապես վրացական կողմից, առայսօր շարունակվում են։ Աբխազիայում Ռուսաստանի զինուժերի օպերատիվ խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սարոկինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ կողմերից ոչ մեկը չի կարողանում կամ չի ցանկանում երաշխավորել ռուսաստանյան օբյեկտների անվտանգությանը, Աբխազիայում ռուսաստանյան զինուժերի ղեկավարությունը այդ օբյեկտների շուրջը 500 մետրանոց անվտանգության գոտի ստեղծելու վճիռ է ընդունել։ Սարոկինը զգուշացրել է, որ ռուսաստանյան օբյեկտների գնդակոծման կամ դրանց վրա հարձակման դեպքում ձեռքի տակ եղած բոլոր ուժերով ու միջոցներով անհապաղ պատասխան հարված կտրվի։