«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Ազգային ժողովրդավարական միության եւ Քրիստոնյա դեմոկրատական միության նախաձեռնությամբ Երեւանի Ազատության հրապարակում մարտի 13-ին կայացավ հանրահավաք, որին հրավիրված էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի եւ այլ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ԱԺՄ անդամ Դավիթ Վարդանյանը իր ելույթում անդրադարձավ հանրապետությունում ստեղծված անմխիթար վիճակին եւ դրանից դուրս գալու միջոցներին՝ նշելով ազգային առողջ ուժերի համախմբման կարեւորությունը, որի gործում մեծ դեր պետք է ունենա ժողովուրդը։
Անդրադառնալով կառավարման նախագահական համակարգին՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին, այժմ ՀՅԴ անդամ Սամսոն Ղազարյանը խոսեց այդ համակարգի թերությունների եւ վնասների մասին։ Հանրահավաքում ելույթ ունեցողները անդրադարձան նաեւ վերջին շրջանում հաճախակի շոշափվող կոնֆեդերացիայի դագաղափարի վնասներին, պետական բյուջեի մեծ ճեղքվածքին, հարկային սխալ քաղաքականությանը, պատգամավոր-ընտրող կապի բացակայությանը եւ այլ հարցերի։
Հանրահավաքի մասնակիցներ, բոլոր հարցերի լուծման գործում կարեւորելով ժողովրդի միասնության անհրաժեշտությունը, նպատակահարմար համարեցին հաճախակի դարձնել այսպիսի հավաքների կազմակերպումը:
«Հայլուր»