November 27, 2024

ԱՊՀ երկրների վարչապետները համաձայնության են գալիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ-ի երկրների կա­ռավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Ինչ­պես մեզ հայտնեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղե­կավար Վլադիմիր Մանոյանը, այդ նիստում քննարկվել էր ԱՊՀ-ի երկր­ների վարչապետների կողմից ստորագրվել են 17 փաստաթղթեր։ Դրանցից նա կարեւորեց հատկապես «Արդյունաբերական սեփականութ­յան պահապանման միջոցառումնե­րի եւ արդյունաբերական սեփակա­նության պահպանման հարցերով մի­ջազգային համագործակցության մա­սին» պայմանագիրը, «Հակամենաշ­նորհային համաձայնեցված քաղա­քականության իրականացման մա­սին», «Միջպետական հեռուստառադիոընկերության մասին», «Հայրենա­կան մեծ պատերազմի մասնակիցնե­րի, հաշմանդամների եւ նրանց հավասարեցված անձանց համար զեղ­ջով երթեւեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» եւ պաշտպանության խնդիրներին նվիրված միջպետական համաձայնագրերը։

Ըստ նրա հայտնած տեղեկութ­յունների, Մոսկվայում ԱՊՀ-ի երկների կառավարությունների ղեկավար­ները հաստատել են միջպետական ռադիոհեռուստաընկերության միջ­պետական համակարգիչ խորհրդի կանոնադրությունը։ Այդ նորաստեղծ խորհուրդը պետք է նպաստի միջպե­տական հեռուստառադիոընկերության ձեւավորմանն ու զարգացմանը։ Նպատակ ունենալով բարելա­վել Հայրենական պատերազմի մաս­նակիցների եւ նրանց հավասարեց­ված անձանց սոցիալական վիճակը, ԱՊՀ-ի վարդապետների խորհուրդը ստորագրած վերոհիշյալ փաստաթղ­թով սահմանել է ԱՊՀ երկրների տա­րածքով նրանց երթեւեկության ուղե­վարձի զեղջերը։ Այսպես, 1-ին եւ 3-րդ խմբերի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված անձինք իրավունք են ստանում տարեկան մեկ անգամ անվ­ճար երթեւեկել երկաթուղով եւ գետա­յին տրանսպորտով, իսկ օդային, ծովա­յին եւ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվել 50 տոկոս զեղջով։ Ուղեվարձի 50 տոկոս զեղջի իրավունք է վերա­պահվում նաեւ 1-ին խմբի հաշմանդա­մին ուղեկցող մեկ անձի համար։

Խոսելով ԱՊՀ-ի երկրների միջեւ ռազմական համագործակցութ­յան հեռանկարների մասին, Մանոյանը հայտնեց, որ նիստի ընդմիջում­ներից մեկի ժամանակ ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ընդհանուր հրամանատար Եվգենի Շապոշնիկովը նշել է, որ հարկավոր է պահպա­նել ընդհանուր ռազմարդյունաբե­րական համալիրը այն պայմաննե­րում, երբ բոլորը հասկացել են, որ չկա կենտրոն եւ համագործակցութ­յունը կարող է լինել հավասարների միջեւ։

Անդրադառնալով ԱՊՀ-ի երկր­ների կառավարությունների ղեկա­վարների նիստին, ՀՀ կառավարութ­յան խոսնակը նշեց. «Համագործակ­ցության մեջ մտնող բոլոր երկրները զգում են, որ հարկավոր է համագոր­ծակցել եւ միասին, համատեղ ուժե­րով հաղթահարել ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած տնտեսական դժ­վարությունները»։

Ն. ԲԱԴԱԼՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives