«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
«Ազերթաջի» տարածած լրատվության համաձայն, մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական դիրքերը Մարտակերտ ավանի շուրջ, անցել են հակահարձակման։ Հաջողությամբ անցկացված զործողության ընթացքում զինվորական ուժերի ստորաբաժանումները 7կմ առաջ են շարժվել՝ գրավելով Հակոբ Կամարի, Մաղավուզ, Մոխրաթաղ գյուղերը եւ այդ գյուղերի շրջակա իշխող բարձունքները։ Մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը կորուստներ չի տվել, հայկական կողմից զոհվել է 7 մարդ։
Սակայն համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի հաղորդման, մարտի 14-ին դիրքային մարտեր էին ընթանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Ջանյաթաղ եւ Ներքին Հողաթաղ գյուղերի մոտ։ Ադրբեջանական բանակի կազմավորումները հարձակում են նախաձեռնել Գյուլաթաղ զյուղի ուղղությամբ, սակայն մատնվել են անհաջողության. ադրբեջանական բանակի գրոհը կասեցվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից։