«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Թուրքական TRT հեռուստածրագրով հաղորդվել է, որ մարտի 11-ին, Անկարայում խուզարկության նպատակով կանգնեցվել է Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական օգնություն բերող գնացքը։ Թուրքական մաքսային ծառայության աշխատակիցները մանրակրկիտ ստուգում են բոլոր արկղերը, համոզվելու համար, որ դրանք միայն մարդասիրական օգնություն են պարունակում։ Նրանց իսկ խոստովանությամբ, առայժմ սննդամթերքից եւ հագուստից բացի ուրիշ ոչինչ չի հայտնաբերվել։ Մարտի 12-ին նախատեսվում է ավարտել ստուգումները, որից հետո գնացքը կշարունակի երթուղին։
«Հայլուր»