«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
ԼՂՀ Հանրապետության ռազաճակատներում իրադրությունը վերջին օրերին մնում էր հարաբերականորեն հանգիստ։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են Մարտակերտի շրջանի կենտրոնական հատվածում ազատագրած բոլոր դիրքերը։ Միաժամանակ, ինքնապաշտպանության կոմիտեի հետախուզության տվյալներով, Լաչինի միջանցքի հյուսիսային եւ հարավային հատվածներում նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի խոշոր կուտակումներ։ Ռազմական հրամանատարության կողմից ձեռնարկվում են համապատասխան գործողություններ։