November 27, 2024

«Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Մարտի 9-ի երեկոյան Ստեփանակերտ է վերադարձել Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետութ­յան պատվիրակությունը, որը մասնակցել էր ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի Հռոմի հանդիպմանը։ Մար­տի 10-ին պատվիրակության ղե­կավար, ԼՂՀ փոխվարչապետ Բ. Առուշանյանը հաշվետվություն է ներկայացրել Հռոմում կատարած աշխատանքի վերաբերյալ։ «Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար եւ չի համապատասխանում նրա բնակչության ակնկալիքնե­րին», – «Հայլուր» գործակալությա­նը հայտնել է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժո­ղովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը։ «Կարծում եմ, որ հանրապետության Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանում այդ փաստաթուղթը չի վավերաց­վի», – ավելացրել է նա։

Նշենք, որ ԼՂՀ պատվի­րակությունն այս անգամ եւս Հռոմ էր մեկնել նորացված կազմով։ Փոխվարչապետ Բ. Առուշանյանից եւ ԼՂՀ ԳԽ նախագահության ան­դամ Հ. Խաչատրյանից բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել էր հանրապետության ՊՊԿ-ի նախագահի խորհրդական Ա. Ղուկասյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives