«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
Մարտի 21-ին ԱՄՆ-ում բնակվող հայերը Նյու Յորքում երթ են կատարելու դեպի ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակ։ Քաղաքական այդ գործողության մասնակիցները մտադիր են հանդես գալ Հայաստանի շրջափակմանը վերջ դնելու պահանջով։ Ենթադրվում է, որ երթին կմասնակցեն ԱՄՆ-ում գործող հայկական բոլոր քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական եկեղեցու զույգ թեմերի ներկայացուցիչները։