November 28, 2024

Կապանի դեմ մարտերում ադրբեջանցի 100 սպանված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 23-ին ադրբեջանական կազմավորումները լայնածավալ գրոհ էին ձեռնարկել Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ, որն ամբողջությամբ ետ էր մղվել: Եվ ահա Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, թե այս հատվածում ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 100 զինվոր, ինչպես նաև մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում զենիթային կայանքներ: Հայկական ուժերը Կապանի Կապանի շրջանի սահմանային գոտում գրավել են մի քանի մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ: Մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է երեք զինվոր: Կան նաև վիրավորներ:

Այս առթիվ Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, թե իբր շարունակվում է հայկական բանակի ներխուժումը Զանգելանի շրջանի տարածք: Ընդ որում, հայկական կազմավորումներն օգտագործում են նաև ռազմական օդուժ: Ըստ նույն աղբյուրների, հայկական ուժերը մարտերով առաջ են շարժվել մոտ 4 կիլոմետր: Այս առթիվ Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Հայաստանի գործողությունները որակում է որպես ձեռք բերված համաձայնագրերի կոպիտ խախտում: Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե երեկ և նախորդ գիշեր Հայաստանի տարածքից գնդակոծվել են Ադրբեջանի Զանգելանի, Լաչինի, Ղազախի և Կուբաթլիի շրջանները: Կան ավերածություններ և վիրավորներ:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives