November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր

Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկը չի փորձի խախտել օրենքը և ճգնաժամը կհաղթահարվի փոխընդունելի լուծումներ որոնելու շնորհիվ: Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր: Կարծում ենք, որ դա համապատասխանում է նաև Ռուսաստանի ժողովուրդների ակնկալիքներին»,— երեկ հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը:

«Իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև հակասությունը հատուկ է շատ երկրների և հատկապես ԽՍՀՄ անկումից հետո կազմավորված անկախ նոր պետություններին»,— շարունակեց նա: Այդ պետություններում հիշյալ հակասությունն օբյեկտիվ պատճառներ ունի. առաջին հերթին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործունեությունը հստակ սահմանազատող նոր սահմանադրությունների բացակայությունը: Հատկապես այս իրավիճակի հետևանքով է Ռուսաստանում սրվել քաղաքական իրավիճակը: Հանրապետության ղեկավարության կարծիքով, Ռուսաստանում, ինչպես և ԱՊՀ ցանկացած այլ երկրում, իրավիճակի կայունացման կարելի է հասնել համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր սահմանադրություն ընդունելու ճանապարհով,— եզրափակեց Արամ Աբրահամյանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives