«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)
Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերի շտաբներից ստացած տեղեկությունների համաձայն, վերջին օրերի հարաբերական անդորրը խախտվել է մարտի 7-ի երեկոյան։ Ժամը 18-ից սկսած Կուբաթլիի շրջանի ռազմական հենակետերից ուժգին հրթիռահրետակոծության են ենթարկվել շրջանի Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերն ու ինքնապաշտպանական դիրքերը։ Խնձորեսկում կան մեծ ավերածություններ։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, հրթիռահրետակոծությունը դադարել է։