«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)
Մարտի 20-ին Շուռնուխում տեղի ունեցած դիրքային մարտերի վերաբերյալ տեղեկատվության մեջ «Հայլուրը» հայտնել էր 7 անհայտ կորած ազատամարտիկների մասին։ «Գորիս» լրատվական կենտրոնից հայտնում են, որ ավելի ուշ գտնվել են 5 հայ ազատամարտիկների դիակները։ Իսկ Գորիսի ՆԳ բաժնից հայտնել են, թե Կուբաթլիի շրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ռադիոկապային խոսակցությունից պարզվել է, որ մյուս 2 հայ մարտիկների դիակները գտնվում են Կուբաթլիում։