November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը

ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղին վերաբերող ռուս-ամերիկյան եւ ռուս-ֆրանսիական համատեղ հայտարարությունները՝ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լիազորված է հետեւյալ հայտարարությունն անել. «ԼՂՀ-ում ընդունում են այն անհանգստությունը, որն արտահայտված է այդ հայտարարություններում եւ կապված է հակամարտության շարունակման ու նրա ավելի ընդգրկուն դառնալու հետ։ ԼՂՀ-ն հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ հակամարտության խաղաղ, քաղաքակիրթ կարգավորման օգտին, հաստատում է իր՝ վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու քաղաքական կամքը։ Պատերազմի ուղին մենք չենք ընտրել։ Այն մեր ժողովրդի վզին է փաթաթել Ադրբեջանը, որը խախտել է ԵԱՀԽ շրջանակներում իր վրա վերցրած՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտականությունները եւ ԼՂՀ-ի խաղաղ բնակչությունը բնաջնջելու, քաղաքները, գյուղերը եւ երկրի ենթակառույցները քանդելու նպատակ է հետապնդում։

Հակամարտության ընթացքում հսկայական կորուստներ կրելով՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են ձեւացնել, թե հակամարտության մեջ ներգրավվածների մեջ չկա այնպիսի կողմ, ինչպիսին ԼՂՀ-ն է, եւ որ այն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է։ Այս առումով ԼՂՀ-ում խորին բավարարվածությամբ են նշում, որ դրական, հասադրող է այն փաստը, որն արտահայտված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների հայտարարություններում, մասնավորապես, այն բանում, որ նրանց կոչերն ուղղված են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին, այլ խոսքերով՝ նաեւ ԼՂՀ-ին, որպես ղարաբաղյան հակամարտության երկու հիմնական կողմերից մեկը։

ԼՂՀ-ն ողջունում է այդ հայտարարություններում տեղ գտած հրթիռահրետանային գնդակոծություններից, օդային ռմբակոծություններից եւ քաղաքացիական բնակչությանը զրկանքներ պատճառող զանազան շրջափակումներից զերծ մնալու կոչերը։ ԼՂՀ-ն հաստատում է հակամարտության խաղաղ կարգավորման գործում գործնական ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, հաշվի առնելով, որ այն լիովին հնարավոր է Ադրբեջանի ղեկավարության՝ հիմնահարցի լուծման նկատմամբ ցուցաբերած իրատեսական մոտեցման դեպքում»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives