«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)
Երեկ առավոտյան ԼՂՀ ԳԽ նստաշրջանում քվեարկության դրվեցին ԳԽ նախագահի պաշտոնի համար առաջադրված երկու թեկնածությունները՝ Լեւոն Մելիք–Շահնազարյան եւ Վալերի Ալեքսանյան։ Քվեարկության առաջին փուլում Լ.Մելիք–Շահնազարյանը ստացավ 18, իսկ Վ. Ալեքսանյանը՝ 20 քվե։ Վերջինիս թեկնածությունը դրվեց կրկնական քվեարկության։ Նրա օգտին քվեարկեց 22 պատգամավոր։ Այսպիսով. ոչ մեկին չհաջողվեց հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը։ ԼՂՀ ԳԽ նստաշրջանը որոշեց Գ.Պետրոսյանին թողնել ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար մինչեւ ապրիլի վերջը, այնուհետեւ կրկին անդրադառնալ այդ հարցին։ Նստաշրջանը կշարունակի աշխատանքները ապրիլի 26-ին։