«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)
Երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի հենակետերից ուժգին հրետակոծության են ենթարկվել Տավուշի շրջանի Արծվաբերդ գյուղի հանդամասերը։ Հայկական կողմից վիրավորվել է 4 մարդ։ Երկրապահ ուժերի պատասխան գործողություններից հետո թշնամու կրակակետերը լռել են։