«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)
4 զինծառայող սպանված է
«ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կարգադրությամբ Հադրութ ավանում մտցվել է պարետային ժամ. շրջան են ուղարկվել օպերատիվ–հետաքննչական հատուկ խումբ եւ կարգուկանոն պահպանելու կոչված անհրաժեշտ ուժեր»,– ասվում է ՊՊԿ-ի հատուկ հաղորդագրության մեջ։
Ստեփանակերտի ձայնասփյուռով հաղորդված լուրի մեջ այս ծայրահեղ միջոցը բացատրվում է հետեւյալ իրադարձություններով. «1993 թ. փետրվարի 23-ին մի խումբ զինծառայողների անօրեն գործողությունների հետեւանքով Հադրութի շրջանում սպանվել է 1 զինծառայող։ Շրջանի ղեկավարությանը, իրավապահ մարմիններր Հադրութում տեղաբաշխված զինվորական ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակին չեն ձեռնարկել օրինական միջոցներ, որը հասցրել է հակաիրավական նոր գործողությունների, ինքնադատաստանի եւ 4 զինծառայողների սպանությանը։ Երեւան է եկել հակաօրինական գործողությունների ծավալման եւ իրավիճակը հսկողությունից դուրս գալու սպառնալիք»։