«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)
Վրացական պետության ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն մարտի 3-ին անսպասելիորեն մեկնել է Սուխում։ Վրաստանի առաջնորդի մամլո քարտուղարը դժվարացել է մեկնաբանել այցի նպատակը, քանի որ որոշումը հանկարծակի է ընդունվել։ Որոշակի պարզություն է մտցրել վարչապետ Թենգիզ Սիգուան։ Նրա խոսքերով, իրադրությունը կտրուկ սրվել է Գումիստա գետի շրջանում, որը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաքից մի քանի կիլոմետր արեւմուտք։ Շրջանում նկատվում է աբխազական կազմավորումների կենդանի ուժի եւ տեխնիկայի եռանդագին վերատեղաբաշխում, որի հետ կապված վարչապետը չի բացառել Սուխումը գրոհելու նախապատրաստության հնարավորությունը։ Ինչպես ասել է Սիգուան, դա էլ Շեւարդնաձեի չծրագրված այցի պատճառ է դարձել, որը անհետաձգելի կազմակերպչական հարցեր լուծելու նպատակ է հետապնդում։