Ազգ, 4 մարտի, 1993թ.
Ստեփանակերտ, մարտ 3, «Սնարք»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում համառ մարտեր են ընթանում Սարսանգի ջրամբարի մերձակայքում: Ռազմական գործողությունները տեղի են ունենում փոփոխական հաջողությամբ: Վերջին տվյալներով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են ջրամբարի մերձական բարձունքները: Միևնույն ժամանակ ռազմական դիտորդները գտնում են, թե Սարսանգի շրջակայքում իրավիճակն անկայուն է, և ամեն պահի հնարավոր են փոփոխություններ: