«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Նոյեմբերի 13-ից Վրաստանի Հանրապետությունում սահմանվել են հացի նոր գներ։ Կախված ալյուրի որակից, հացի մեկ կիլոգրամն արժե 22-35 ռուբլի։ Սակայն, հացի գնի կտրուկ բարձրացումը չի ազդել ընդհանուր կացության վրա. կրկին բազմամարդ հերթեր են հացի խանութների առջեւ։ Ինչպես հայտնի դարձավ «Սնարքի» թղթակցին, Ռուսթավ քաղաքում, նախօրոք կազմած ցուցակներով, յուրաքանչյուր բնակչի տրվում է 400 գրամ հաց։