«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
150 հազար ռուբլի կանխիկ գումար, մի քանի միլիոն ռուբլու մանկական սնունդ եւ բժշկական սաքավորումներ. այս ամենով բեռնված երկու ինքնաշարժեր երեկ առավոտյան ուղեւորվեցին դեպի Ղափան։ Վերոհիշյալ օգնությունը Ղափանի հիվանդանոցին կազմակերպել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կանխիկ դրամը տրվելու է բուժանձնակազմին, ինչպես եւ ծախսվելու է հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Հիշեցնենք, որ Կապանի հիվանդանոցը վերջերս մեծապես տուժել էր ռմբակոծությունների հետեւանքով։