«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Հայաստանի Հանրապետության նախագահ Լ Տեր-Պետրոսյանի նախագահական գործունեության առաջին տարեդարձի առթիվ, ԼՂՀ ԳԽ նախագահությունը ՀՀ նախագահին է հղել շնորհավորական խոսք, որի մեջ մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ.
Արցախյան ազատամարտը, որը երկնեց ձեր քաղաքական կենսագրությունը, այսօր բոլորի ուշադրության կիզակետում լինելով, խորհրդանշում է ազգային պետության ներկայի եւ գալիքի ձգտումները, ուր առանձնակի արժևորվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Լիահույս ենք, որ դուք, պարոն նախագահ, հետայսու եւս պատվով կկատարեք հայ ժողովրդի անկախության, անվտանգության երաշխավորը լինելու դժվարին առաքելությունը»։