«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)
Ըստ «Խաբար սերվիս» գործակալության հաղորդագրության, «Նոր Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Հեյդար Ալիևի կարծիքով, «Մուսաֆաթը» և «Միլլ իստիգալը» ազգայնամոլական կուսակցություններ են: Ըստ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի, «Մուսաֆաթ» կուսակցության 1918-20թթ. ազգայնամոլական գծի վերականգնումը և Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության նեղ ազգայնամոլական դիրքորոշումը հանրապետությանը օգուտ չի բերի: