November 27, 2024

Բլեյականությունը որպես նոր ուղի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

ԼՂՀ ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանի հրավերով ՀՀ ԳԽ պատգամավոր Ա. Բլեյանը չորեքշաբթի կամ հինգշաբթի կմեկնի Ստեփանակերտ:

Բացելով իր ծրագրերը՝ Ա. Բլեյանը Ա.Մ.-ի թղթակցին տեղեկացրել է, թե ձգտելու է հնարավորին չափ շատ մարդկանց հետ հանդիպել ու լսել խաղաղ բնակչության, իշխանությունների, զինվորականության՝ հակամարտությունը լուծելու ուղիների, միջոցների մասին տեսակետները և, որ կարևորն է, պարզել իր ծրագրերի խոցելի, անընդունելի տեղերը:

Ա. Բլեյանն ու Կ. Սարդարյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով փաստում են «Նոր ուղի» կազմակերպության ստեղծումը: Այստեղ մերօրյա բարենորոգիչները հարկ են համարում Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մշակվելիք բանաձևի հիմքում դնել երկու պետությունների (Հայաստան և Ադրբեջան) տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:

Ի դեպ, Ա. Բլեյանը հայտարարել է նաև, թե ԼՂՀ-ից վերադառնալուց հետո անմիջապես կմեկնի Բաքու:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives