«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)
Դեկտեմբերի լույս 9-ի գիշերը, ինչպես Ա.Մ. -ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Երեւան է ժամանել ՄԱԿ-ի սննդի համաշխարհային ծրագրի, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությունը՝ Թրեյվար Փեյջի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանղիպել է հանրապետության մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար հայ ժողովրդի առաջնային կարիքները հետագայում օգնություն ցույց տալու նպատակով: Պատվիրակությունը Հայաստանում կաշխատի մինչև դեկտեմբերի 20-ը: