«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)
Ադրբեջանը ծրագրում է 1993 թվականին 200 միլիարդի հասնող բյուջեից ռազմական կարիքների համար հատկացնել 80 մլրդ ռուբլի, Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Ա. Մամեդովը։ Ըստ «ԻՖ-ի», նա ասել է, թե որպեսզի ապագայում ազգային տարադրամի՝ մանաթի կուրսը ամերիկյան դոլարի համեմատությամբ սահմանվի 1:10 հարաբերությամբ, հանրապետությանն անհրաժեշտ է մոտ 200 միլիոն ամերիկյան դոլար կազմող կայունացման հիմնադրամ։ Մամեդովը տեղեկացրել է, որ Ադրբեջանն այժմ 100 մլն դոլարի չափով տարադրամի պաշար ունի։